Արջն ու օձ

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկս քնի,
Մեկս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գնա հիմի:

Առակի իմաստը այնն էր որ երբ դու խոսք ես տալիս պետք չի քո խոստումը խախտել։

Գայլն ու կատուն

Գայլն ու կատուն ընկերացան։

Ուտում էին, ապրում ու ուրախանում։

Մի օր կատուն ասաց․

-Գայլ ջան, ես շատ ուրախ եմ քեզ հետ ։

-Ես էլ՝ քեզ հետ, ընկերս։

Այսպես ուրախ և բարի ապրում էին գայլն ու կատուն

Մի օր էլ եկավ աղվեսըն և ասաց։

-Գայլ, իսկ դու գիտեի՞ր, որ կատուն արջի հետ է ընկերություն անում։

-Ես քեզ չեմ հավատում։

Հետո աղվեսը գնաց կատուվի մոտ և ասաց։

-Կատու, իսկ դու գիտե՞ս, որ գայլը արջի հետ է ընկերություն անում։

-Ես քեզ չեմ հավատում, գայլը երբեք այդպիսի բան չէր անի։

Եվ այսպես, կատուն և գայլը հաղթեցին աղվեսին իրար հավատալով։

Եվ իրենք մնացին մինչև կյանքի վերջ շատ լավ ընկերներ։

Այս առակը նրա մասին էր, որ տարբեր կենդանիներ էլ կարող են ընկերություն անել, նաև միշտ հավատալ մտերիմներին։